zha

Չեբոկսարսկայա հրուշակեղենի գործարանը (այժմ «Ակկոնդ» ընկերությունը) ստեղծվել է 1943 թվականի օգոստոսին:

Հիմնադրման սկզբնական շրջանում այն եղել է ոչ մեծ արտադրություն, որի արտադրանքը տարվա ընթացքում կազմել է 120-140 տոննա և ներառել է կոնֆետ «Կիևսկայա պոմադկա», «Ֆրուկտովիյ գրիլյաժ», մրգային ջնարակապատված քաղցրաբլիթ, շոկոլադե շաքարավազ, ընկույզով ռուլետ, օշարակ, մրգային ըմպելիքներ: Արտադրամասում աշխատել է 15 հոգի:
1948 թվականին տեղադրվել է գոլորշու սարքավորում և գործարանը տարեկան սկսել է արտադրել 500 տոննա ապրանք:
1981 թվականի դեկտեմբերի 29-ին ներդրվում են նոր արտադրամասեր և տեխնոլոգիական գծեր:
1984 թվականին ներդրվել է զեֆիրի մեքենայացված արտադրություն, զարգացվել են մարմելադի և իրիսի արտադրության գծերը:
1992 թվականի դեկտեմբերին Չեբոկսարսկայա հրուշակեղենի գործարանը վերակազմակերպվել է «Ակկոնդ» բաց բաժնետիրական ընկերության: Նույն տարում զգալիորեն ընդլայվել է դեսերտային քաղցրավենիքների և շոկոլադի հավաքածուների տեսականին:
1994 թ. ընթացքում ավելացել է 40 տեսակից ավելի նոր արտադրանք, մեծածավալ աշխատանքներ են իրականացվել հոսքագծերի թարմացման և ուղղությամբ:

Այժմ «ԱԿԿՈՆԴ» հրուշակեղենի գործարանը դասվում է Չուվաշիայի առաջատար ձեռնարկությունների շարքին: