zha

«Միավորված հրուշակագործներ» հոլդինգը հանդիսանում է Արևելյան Եվրոպայի քաղցրավենիքի արտադրության խոշորագույն ընկերություն` միավորելով 19 ռուսական գործարաններ, այդ թվում նաև` մոսկովյան «Կրասնի Օկտյաբր», «Բաբաևյան հրուշակեղենի կոնցերն», «Ռոտ Ֆրոնտ» ընկերությունները:

Հոլդինգի հրուշակեղեն արտադրող ընկերություններին են պատկանում այնպիսի հայտնի և ճանաչված ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ «Ալյոնկա»-ն, «Բաբաևյան», «Ոգեշնչում», «Ծուռթաթ արջուկ»-ը, «Կարմիր գլխարկ»-ը, «Տուլսկի մեղրաբլիթ»-ը, «Կովիկ»-ը և այլն: Այդ ապրանքանիշերի անվան տակ արտադրվող հրուշակեղենը սիրված և տարածված է ամբողջ Ռուսաստանում, ինչպես նաև արտահանվում է ԱՄՆ, Եվրոպա, Իսրայել, ԱՊՀ երկրներ, Մերձավոր Արևելքի երկրներ: Հոլդինգի արտադրանքի մշտական սպառողներից են «Կրեմլյան» սննդի գործարանը, Ռուսաստանի Կառավարությունը, Մոսկվայի քաղաքապետարանը և Մոսկվայի պատրիարքությունը:

Որակը և անվտանգությունը հավաստիացվում է միջազգային չափանիշների ISO 22000 և ISO 9001-2008 հավատարմագրերով: Յուրաքանչյուր տարի «Միավորված հրուշակագործներ»-ը շարունակում են ապացուցել իրենց առաջատարությունը Ռուսաստանի հրուշակեղենի շուկայում: