zha

«Հայնցը» կետչուպի արտադրությամբ զբաղվող ամերիկյան հայտնի ընկերություն է: Գլխամասը գտնվում է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում:

1969 թվականին Հենրի Ջոն Հայնցը Կլարենս Նոբելի հետ հիմնադրեց Heinz & Nobleանվանմամբ ընկերությունը: 2013 թվականին հայտարարվեց, որ այն միացել է Բերքշայր Հեթվեյ (Berkshire Hathaway)  հոլդինգին, որը պատկանում է Ուորեն Բաֆետին և ուղղակի ներդրումներ են արվել 3G Capital-ի կողմից:

Ընկերությունն արտադրում է կետչուպներ, սոուսներ, թթուներ, ապուրներ, սառեցված ապրանքատեսակներ և այլն:

ԱՄՆ-ում կետչուպի շուկայի 60%-ը պատկանում է «Հայնցին»: Ըստ «Հայնցի» ներքին տվյալների՝ 50 երկրներում, որտեղ «Հայնցն» առկա է, զբաղեցնում է երկրորդ տեղը: Աշխատողների թիվը՝ 37500 մարդ (2005թվ.): 2005 թվականի ապրիլին ընկերության վաճառքի ծավալները կազմել են 8.9 միլիարդ դոլար:

Ամբողջ աշխարհում «Հայնցը» համարվում է կետչուպի հոմանիշը: Ամեն տարի վաճառում է 650 միլիոն շիշ «Հայնց» կետչուպ՝ մոտավորապես երկու փաթեթ՝ մոլորակի յուրաքանչյուր տղամարդու, կնոջ եւ երեխայի 1 չափաբաժնի համար: Ամբողջ աշխարհում միլիոնավոր ընտանիքների համար գործում է հետևյալ կարծիքը. «Եթե դա «Հայնց» չէ, ուրեմն կետչուպ չէ»:

Կետչուպից բացի՝ «Հայնցը» արտադրում է նաև սոուսներ, պահածոյացված բանջարեղեն՝ ոլոռ ու եգիպտացորեն, մանկական սնունդ և այլն:

100% բնական բաղադրիչներ