zha

1948 թվականին Դիմիտրիոս Կոլիոսը հիմնադրել է հունական պանիր արտադրող փոքր ձեռնարկություն Պոլիկաստրո-Կիլկիս բնակավայրում՝ Սալոնիկ քաղաքի հարևանությամբ: Նրա ընտանիքը, քանի որ ապրում էր Սելի լեռնային շրջանում, արդեն հայտնի էր տնայինագործական կաթնամթերքի արտադրությամբ, որն արտադրում էին սերնդե սերունդ փոխանցվող լավագույն բաղադրատոմսերով:  Կաթնամթերքի առաջին գործարանը հագեցած էր այդ ժամանակահատվածի համար ամենավերջին սարքավորումներով ու մեկնարկեց իր աշխատանքը 12 անձից բաղկացած աշխատակազմով:

Կոլիոս հունական պանիրը շուտով հայտնի դարձավ ամբողջ  Հյուսիսային  Հունաստանում: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում ընկերության համբավը հասավ մինչև Աթենքի շուկա:

Այսօր «Կոլիոս» ընկերությունը համարվում է լավագույն սարքավորումներով հագեցած կաթնամթերքի գործարաններից մեկը Եվրոպայում:  «Կոլիոսը» հունական պանրի արտադրության և ֆետայի արտահանման առաջատարն է:

«Կոլիոս»-ի արտադրանքը իրացվում է ընկերության լավ կազմակերպված վաճառքի և բաշխիչ ցանցի  ու ողջ Հունաստանում ընկերության սեփական սառնարանային մեքենաներով հագեցած նավատորմի շնորհիվ: Ավելին, «Կոլիոս»-ի արտադրանքը արտահանվում է 43 երկրներ՝ դեպի Եվրոպա, ԱՄՆ, Ավստրալիա, Մերձավոր Արեւելք, Աֆրիկա ու Ասիա: