zha

«Կրուն»-ը հանդիսանում է «Friesland Campina» ընկերության բրենդերից մեկը: Իսկ «Friesland Campina»-ն ամբողջ աշխարհում հայտնի է որպես կաթնամթերքի լավագույն մատակարար:

«Կրուն» պանիրները սկսել են արտադրվել 1831 թվականից՝ որպես ընտանեկան բիզնես, որտեղ հմտությունները փոխանցվում էին հորից որդուն և մինչ այժմ շարունակում են արտադրվել հոլանդական լավագույն բաղադրատոմսերով: «Կրուն» պանիրները հասունանում են դարակաշարերի վրա և խնամքով մշակվում են՝ ապահովելով արտադրանքի բարձր որակը: Պանիրները անվանակոչվել են էդամ, գաուդա ու մաազդամ հոլանդական համանուն հին քաղաքների պատվին, որտեղ դրանք վաճառվել են դարեր շարունակ:

«Կրուն» բրենդի ապրանքանշանի ստեղծման համար մեծ ազդեցություն է ունեցել հոլանդական ալ կարմիր ու ոսկեգույն թագը, ինչը երաշխավորում է «Կրուն» պանիրների հարուստ ժառանգությունն ու առաջնակարգ համը: