zha

«Կրասնի Օկտյաբր»-ը հանդիսանում է հրուշակեղեն արտադրող մոսկովյան մեծագույն և լայն ճանաչում ունեցող ընկերություններից մեկը: Հիմնադրման պաշտոնական տարեթիվը համարվում է 1851 թվականը: Այդ տարի մոսկովյան Արբատում սկսել է աշխատել Վյուրտեմբերգացի Թեոդոր Ֆերդինանդ ֆոն Էյնեմի կողմից հիմնադրված կոնֆետների և շոկոլադի գործարանը:

2002 թվականին կազմակերպությունը անցել է «Միավորված հրուշակագործներ» հոլդինգի կազմի մեջ: Այստեղ են նաև «Բաբաևյան հրուշակեղենի կոնցեռն» ու «Ռոտ Ֆրոնտ»ընկերությունները, ինչպես նաև 10 ռեգիոնալ գործարաններ: Ռուսաստանի տարածքում ֆաբրիկայի առավել տարածված և հայտնի ապրանքային նշաններից են «Ալյոնկա»-ն, «Ծուռթաթ արջուկ»-ը, «Կարմիր գլխարկ»-ը, «Ոսկե բանալի», «Կարա-կում», «Շոկոլադե կրեմ», «Կիս-կիս», «Տրյուֆելներ», «Մայրաքաղաքային», «Ոսկե պիտակ» և այլն:

«Ոսկե պիտակ» ապրանքանիշն, իր անփոփոխ որակի շնորհիվ, վաստակել է կակաոյի իրական գնահատողների անկեղծ սերն ու համակրանքը:  Դեռևս Արծաթի դարաշրջանից Ռուսաստանում մինչ հիմա իսկական գուրմանները նախընտրում են այս կակաոն:

«Կրասնի Օկտյաբր» ընկերության արտադրանքը մասնակցում է շատ հայրենական և միջազգային մրցույթներին, ցուցահանդեսներին և տոնավաճառներին: Այս գործարանի ապրանքային նշանները պարգևատրվել են այնպիսի հեղինակավոր պարգևներով, ինչպիսիք են՝ «Տարվա ապրանքանիշ», «Ռուսաստանի №1 ապրանքանիշ», «Տարվա արտադրանք» և այլն:

 «Ճանաչված որակ»