zha

«Սոկադո»-ն հրուշակեղենի հայտնի ընկերություն է, որը համաշխարհային շուկայում գործում է դեռևս 70-ականներից ու հատկապես հայտնի է շոկոլադի արտադրությամբ: Գլխամասը գտնվում է Վերոնա քաղաքում որտեղ, ժամանակակից գրասենյակների հետ մեկտեղ գործում են ուլտրաժամանակակից, տեխնիկապես զարգացած սարքավորումներով հագեցած մի քանի արտադրամասեր: Այստեղ թողարկվում է արտադրատեսակների լայն ընտրանի՝ սկսած տուփով կոնֆետներից մինչև շոկոլադե սալիկներ, սպրեդ, սեզոնային ապրանքներ, շոկոլադե կիսաֆաբրիկատներ, որոնք օգտագործում են հրուշակեղենի արտադրության մեջ:

Յուրաքանչյուր գործարանում մեծ ուշադրությամբ հետևում են արտադրության ողջ գործընթացին՝ սկսած լավագույն հումքի ընտրությունից մինչև արտադրանքի փաթեթավորում և դրանով իսկ երաշխավորելով այն, որ «Սոկադո» ընկերությունը միշտ արտադրում է Լավ Շոկոլադ:

«Momenti», «Piaceri» և «Delizie» – ահա «Սոկադո»-ի լավագույն տեսականին, որն իր մեջ ներառում է տարբեր միջուկներով փափուկ կոնֆետներ, էլեգանտ տուփեր:

Շոկոլադ ստեղծելու արվեստ