zha

«Կոնտի» ընկերությունը հիմնադրվել է 1997թ. որպես փակ բաժնետիրական ընկերություն՝ «Կիև-Կոնտի արտադրական միավորում» անվանմամբ: Այդ պահին ձեռնարկության կազմում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվում էր միայն Կոնստանտինյան գործարանը՝ իր կոնֆետների, թխվածքաբլիթների, կարամելի և դրաժեի ավանդական տեսականիով:

2004թ.-ին Կուրսկի հրուշակեղենի գործարանը ձեռք բերելուց հետո ընկերությունը մտավ ռուսական շուկա: Այս տարին նշանավորվեց արտադրական հզորությունների արագընթաց նորարարացմամբ և խմբի ժամանակակից քաղաքականության ներդրմամբ: Հենց 2004թ.-ից այս ընկերությունը ներկայացվում է որպես «Կոնտի»:

Որակի ու անվտանգության պահպանության ռազմավարությունը համապատասխանում է Եվրոմիության արտադրվող արտադրանքների պահանջներին: Կազմակերպության որակի ու անվտանգության կառավարումն իրականացվում է ISO 9001:2008 և ISO 22000:2005 ստանդարտների հավաստագրերով:

Կյանքի քաղցր ակնթարթներ