zha

«Բաբաևյան հրուշակեղենի կոնցեռն» մոսկովյան ամենահին ձեռնարկություններից է:

«Բաբաևյան» բրենդի պատմությունը սկսում է դեռևս 200 տարի առաջ: 1804 թվականին նախ ստեղծվել է քաղցրավենիքի փոքր արտադրամաս, իսկ գործարան սկսել է կոչվել արդեն Մոսկվայի առաջին համքարության վաճառական Ալեքսեյ Աբրիկոսովի ժամանակ: 2014 թվականին այս ընկերությունը դարձավ 210 տարեկան:

«Բաբաևյան» բրենդի հպարտությունն իր բարձրորակ մուգ շոկոլադն է, որը պատրաստում են հատընտիր կակաոյի հատիկներից ու կակաոյի յուղից:

Այս բրենդի մասնագետները տարբեր ժամանակներում ստեղծել են քաղցրավենիքի ավելի քան 200 նոր տեսակ, ինչպիսիք են՝ «Բաբաևյան», «Ոգեշնչում», «Լյուքս», «Այցելություն», «Բաբաևյան Սկյուռիկ» և այլնորոնցից շատերը հայտնի ու սիրելի են մինչ այժմ:

2003 թվականից մտավ «Միացյալ հրուշակագործներ» հոլդինգի կազմի մեջ, որն այժմ հանդիսանում է Մոսկվայի ու ամբողջ Ռուսաստանի ամենախոշոր հրուշակեղենի ձեռնարկությունը: «Միացյալ հրուշակագործներ» հոլդինգի կազմում են այժմ ոլորտի առաջատարները՝ «Կրասնի Օկտյաբր» ու «Ռոտ Ֆրոնտ» ընկերությունները, ինչպես նաև 10 ռեգիոնալ գործարաններ:

«Բաբաևյան» բրենդը այն մարդկանց ընտրությունն է, ովքեր գնահատում են սերունդների կապը, բարձրաշխարհիկ ճաշակն ու դասական ոճը:

 «Ճանաչված որակ»