zha

Ժամանակակից դինամիկ զարգացող ընկերություն է, որը համարվում է փաթեթավորված հատիկավորի ռուսական շուկայի առաջատարներից մեկը, որը ստեղծել է «Յարմարկա»անվանմամբ հատիկավորի յուրահատուկ փաթեթ՝ ներկայացված Ռուսաստանի բազմաթիվ առևտրային ցանցերում, ինչպես նաև ավելի քան 20 երկրներում:

Այս ընկերությունը ոչ պարենային ապրանքների շուկայում «Յարմարկա»ապրանքանիշով գործում է սկսած 1995 թվականից և մասնագիտացած է առողջ սննդի արտադրության մեջ, ինչն իր մեջ ներառում է. ավանդական ձավարեղեն, եփելու համար նախատեսված փաթեթներ, յուրահատուկ հատիկավոր ձավարեղեն և այլն: 2014 թվականի աշնանը «Յարմարկա» ապրանիշը իրականացրեց լավագույն վաճառք ունեցող ապրանքատեսակների ռեբրենդինգ: «Յարմարկա եզակի հավաքածուն» վերանվանվեց «Bravolli», իսկ «Յարմարկա Պատրաստի բաղադրատոմսերը» դարձան «Yelli»:

«Տորգովի Դոմ Յարմարկան» հանդիսանում է խոշորագույն պարենային ցուցահանդեսների («World Food» ք. Մոսկվա, «Պրոդէքսպո» ք. Մոսկվա, «Անուգա» ք. Քյոլն,«Gulfood» ք. Դուբայ և այլն), հատիկավոր և ընդեղեն արտադրողների միջազգային կոնֆերանսների (CICILS ք. Անթալիա, ք. Բարսելոնա, ք. Դուբայ, CSCA ք. Քվեբեկ) և այլ մրցույթների ու հյուրասիրությունների ամենամյա մասնակից:

Մենք եզակի, մշտապես կատարելագործվող ընկերություն ենք, որը զարգացնում է իր աշխատակիցներին, գործընկերներին եւ հաճախորդներին: