«Մեգա Ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին որպես հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող ընկերություն: Արդեն 2002 թվականից սկսել է լայնորեն զարգացնել սեփական մատակարարման ցանցը՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում՝ զուգահեռ համագործակցելով նոր գործընկերների հետ և մեծացնելով սպառողին ներկայացվող ապրանքատեսակների քանակը: Ապրանքաշրջանառությունը աճում է շատ արագ: 2018 թվականին ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:
«Մեգա Ֆուդ» ընկերությունը, համատեղելով իր գիտելիքներն ու փորձը գնումների եւ իրացման ոլորտում, տարիների ընթացքում դարձել է հրուշակեղենի եւ սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար: Հանդիսանում է շուրջ 30 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում:
Ընկերության հաջողությունը պայմանավորված է հետևյալ գործոններով.
- Հայաստան Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում անընդհատ աճող բաշխիչ ցանցի առկայություն (շուրջ 3500 վաճառակետ),
- մեծածախ վաճառակետերի սեփական ցանց,
- սեփական բաշխման կենտրոն 4500քմ տարածքով,
- խոշոր տրանսպորտային պարկը բաղկացած է 1.5-5 տոննա տարողությամբ 50 բեռնատար մեքենաներից,
- յուրաքանչյուր ապրանքի/կատեգորիայի համար առանձնացված վաճառքի եւ վերահսկող անձնակազմ/թիմ,
- շուրջ 230 աշխատակիցներից կազմված մեծ ու նվիրված թիմ:
Առաքելությունը եւ ռազմավարությունը
- Միայն բարձրորակ սննդամթերքի ներմուծում,
- Բաշխման ծածկույթի եւ արդյունավետության պարբերաբար ընդլայնում,
- Արտասահմանյան եւ տեղական գործընկերների հետ երկարաժամկետ հարաբերությունների հաստատում: