Ընկերության մասին

«Մեգա Ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին որպես հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող ընկերություն: Արդեն 2002 թվականից սկսել է լայնորեն զարգացնել սեփական մատակարարման ցանցը՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում՝ զուգահեռ համագործակցելով նոր գործընկերների հետ և մեծացնելով սպառողին ներկայացվող ապրանքատեսակների քանակը: Ապրանքաշրջանառությունը աճում է շատ արագ: 2018 թվականին ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:

«Մեգա Ֆուդ» ընկերությունը, համատեղելով իր գիտելիքներն ու փորձը գնումների եւ իրացման ոլորտում, տարիների ընթացքում դարձել է հրուշակեղենի եւ սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար: Հանդիսանում է շուրջ 30 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում:

Ընկերության հաջողությունը պայմանավորված է հետևյալ գործոններով.

  • Հայաստան Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում անընդհատ աճող բաշխիչ ցանցի առկայություն (շուրջ 3500 վաճառակետ),
  • մեծածախ վաճառակետերի սեփական ցանց,
  • սեփական բաշխման կենտրոն 4500քմ տարածքով,
  • խոշոր տրանսպորտային պարկը բաղկացած է 1.5-5 տոննա տարողությամբ 50 բեռնատար մեքենաներից,
  • յուրաքանչյուր ապրանքի/կատեգորիայի համար առանձնացված վաճառքի եւ վերահսկող անձնակազմ/թիմ,
  • շուրջ 230 աշխատակիցներից կազմված մեծ ու նվիրված թիմ:

 Առաքելությունը եւ ռազմավարությունը

  • Միայն բարձրորակ սննդամթերքի ներմուծում,
  • Բաշխման ծածկույթի եւ արդյունավետության պարբերաբար ընդլայնում,
  • Արտասահմանյան եւ տեղական գործընկերների հետ երկարաժամկետ հարաբերությունների հաստատում: